ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՈՒկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլ Մինսկում

ՈՒկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլ Մինսկում
25.12.2014 | 11:29

Մինսկում ավարտվել են Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի եռակողմ բանակցությունները: Բանակցությունների բոլոր մասնակիցները դուրս են եկել Բելառուսի ԱԳ նախարարությանը կից Ընդունելությունների տան շենքից և լքել տարածքը: Մամուլի համար որևէ մեկնաբանություն չի արվել: Եռակողմ խմբի հանդիպումը Մինսկում նախատեսված է եղել 16:00-ին, սակայն սկսվել է 2 ժամ ուշ: Բանակցություններն ընթացել են մամուլի համար փակ ռեժիմով:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ